«Եկեք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը երեկվանից Ազատության հրապարակում ստորագրահավաք է սկսել, որը շարունակվելու է եւս 9 օր: Հրապարակում տեղադրվել են հատուկ սեղաններ, որոնց մոտենալով ՀՀ քաղաքացիները իրենց ստորագրությունն են թողնում պահանջագրերի տակ: Եւ այսպիսով, ՀՀ քաղաքացիները պահանջում են գազի թանկացման գործով բաց, թափանցիկ ու անաչառ դատավարություն:
Ազատության հրապարակում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի ապօրինի թանկացման հետ կապված ստորագրահավաքը այսօր շարունակվելու է ժամը 12:00-ից մինչև 20:00: Նախաձեռնության անդամները բոլոր ցանկացողներին անձնագրերով հրավիրում են Ազատության հրապարակ:
Նշենք, որ «Եկեք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը վարչական դատարանում բողոքարկել են Հայաստանում գազի և էլէկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ հունիսի 7-ի որոշումը և պահանջում են, որպեսզի դատարանում հարցի քննարկումը լինի բաց և թափանցիկ բոլորի համար։
Էմմա Պալյան