տուն Լուրեր «Գազի սակագների մեղմացման խնդիրը կլուծվի». Գալուստ Սահակյան

«Գազի սակագների մեղմացման խնդիրը կլուծվի». Գալուստ Սահակյան

366
0

download

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր նշեց, որ գազի գինը շուտով կնվազի սպառողների համար:

«Կարծում եմ, որ գազի սակագների մեղմացման խնդիրը կլուծվի»,- ասաց նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:  Սակայն հավելեց, որ հստակ չի կարող նշել, թե որքան կիջնի գազի սակագինը:

Այն հարցին, թե ինչպես է դասավորվելու Ռուսաստանին Հայաստանի կողմից վաճառած «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնետոմսերից գոյացած գումարի ճակատագիրը, Գալուստ Սահակյանը պատասխանեց.

«Մենք այդտեղից երբևիցե գումար չենք վերցրել: Ծախսերն անընդհատ շրջանառության մեջ են եղել, այդ 20 տոկոսը որևէ բան  չի էլ նշանակել: Դա հնարավորություն է տալիս, որ մեր քաղաքացիները նույն գազի սակագնով օգտնվեն, ինչ Ռուսաստանում»:

Իսկ այն հարցին, թե հնարավոր է գազի սակագնի նվազեցմանը զուգահեռ այլ ապրանքանիշների կամ ծառայությունների գնի նվազեցում, ինչպիսին, օրինակ, տրանսպորտն է, Սահակյանը նշեց, որ տրանսպորտի թանկացումը միայն գազի հետ չէ կապված:

«Ես այս պահին չեմ կարող խոսել, թե ինչ կլինի, քանի որ փաստաթուղթը նոր է ստորագրվել»,-ասաց Սահակյանը:

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե կառավարությունը նման է գեշ հարսի, ով տան ապրանքներն ավելացնելու փոխարեն, նվազեցնում է, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. «Ես կարծում եմ՝ իրենց հարսնության ժամանակ էնպիսի բաներ են տեղի ունեցել, որ հարսի մաշկն էլ չի մնացել»:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here