տուն Հասարակություն Գազի սակագինը այնուամենայնիվ կբարձրանա՞…

Գազի սակագինը այնուամենայնիվ կբարձրանա՞…

329
0

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր, որ թեև 2020 թ. սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար գազի գինը պահպանվել է, սակայն, ամենայն հավանականությամբ, «Գազպրոմ Արմենիան» բնակիչների համար գազի սակագնի բարձրացման հայտ կներկայացնի. «Սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետեւ այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմ Արմենիա»-ն իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսօր խոսվում է այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»,-ասել էր Գարեգին Բաղրամյանը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ից Araratnews.am-ին հայտնեցին, որ քննարկում են գազի սակագնի վերանայման հարցը. «Չի բացառվում, որ ընկերությունը կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով»։