տուն Քաղաքական Միջազգային Գազի մատակարարումը դեպի Արևելյան Եվրոպա ԵՄ-ի կարևորագույն ծրագրերից մեկն է

Գազի մատակարարումը դեպի Արևելյան Եվրոպա ԵՄ-ի կարևորագույն ծրագրերից մեկն է

289
0

west

Nabucco ծրագրի ձախողումից հետո, որով Արևելյան Եվրոպան պետք է գազ ստանար Կենտրոնական Ասիայից և Ադրբեջանից, Եվրամիությունը պատրաստվում է իրագործել այդ ծրագրի ավելի փոքր մասը` խողովակաշար անցկացնել Դանուբի հովտով: Այս մասին գրում է Natural gas Europe-ը:

Եվրահանձնաժողովի էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Օտինգերն ասել է, որ Դանուբի հովտով ձգվող ենթակառուցվածքները կարող են ներառվել Nabucco West անունը կրող ծրագրում: Մենք ակնկալում ենք, որ Ռումինիան կարող է դառնալ մեծ գազային շուկա և արտահանել նոր հայտնաբերված գազային պաշարներից: Նա նաև ողջունել է Անդրադրիատիկ գազամուղի կառուցումը, որը Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազ է մատակարարելու Հարավային Եվրոպա: «TAP-ի և Nabucco-ի միջև ընտրությունը կատարված է, որոշումը կայացված է: Ամենակարևոր գործոնը գազն է, որը Ադրբեջանից տեղափոխվելու է եվրոպական գազային շուկա: Ինչպես ասում են` ճանապարհը բաց է», — ասել է եվրահանձնակատարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here