տուն Տնտեսական Գազի գնի փոփոխություն՝ իհարկե տեղի կունենա աշխարհում. Մհեր Գրիգորյան

Գազի գնի փոփոխություն՝ իհարկե տեղի կունենա աշխարհում. Մհեր Գրիգորյան

357
0
Մհեր Գրիգորյան

Կառավարության աջակցության փաթեթների վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանում էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ասուլիսի ընթացքում փոխվարչապետը նշեց, որ աշխարհում գազի գնի փոփոխություն տեղի կունենա: Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ այդ հարցի շուրջ Հայաստանը քննարկումներ է սկսելու Ռուսաստանի հետ։

«Մենք մեր դիրքերը պետք է վերանայենք և մի բան հասկանանք. նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆեկտներ, երբ որ համագործակցումը կամ գնումը տեղի է ունենում լողացող բանաձերում։ Մեր դեպքում՝ դա լողացող չէ, ֆիքսված գին է սահմանին, որը որոշ դեպքերում դրական արդյունքներ է տալիս, որոշ դեպքերում՝ բացասական»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: