տուն Տնտեսական Գազի գնի սուբսիդավորման հարցը կլուծվի ՄՄ լույսի ներքո. էներգետիկայի նախարար

Գազի գնի սուբսիդավորման հարցը կլուծվի ՄՄ լույսի ներքո. էներգետիկայի նախարար

299
0

Եթե նախկինում հայկական կողմը հակված էր նրան, որ Ռուսաստանը սուբսիդավորի գազի գնի թանկացած մասը, ապա այսուհետ խնդիրը կլուծվի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության լույսի ներքո: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին:

«Ավելի վաղ հակված էինք այն տարբերակին, որի համաձայն ռուսական կողմը կսուբսիդավորեր սակագնի մի մասը: Այժմ մենք հակվում ենք այլ տարբերակի. կապված Մաքսային միության հետ: Ռուսական կողմի հետ վերջին համաձայնություններն են ընթանում այս պահին, և, իմ կարծիքով, շուտով կստորագրենք այդ պայմանագիրը՝ մինչև Նոր տարի, այդպես են վստահեցնում մեր գործընկերները»,-ասաց նախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here