տուն Լուրեր Գազի գինը որոշվում է երկրների միջև բարեկամության և համագործակցության պայմանավորվածությամբ

Գազի գինը որոշվում է երկրների միջև բարեկամության և համագործակցության պայմանավորվածությամբ

333
0

despaniranԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իրանի իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյսին արեց մի շարք հայտարարություններ, որոնք բավական անհարմար իրավիճակում կարող են դնել հայաստանյան իշխանություններին: Անդրադառանալով բազմիցս հնչած գազի գնի վերաբերյալ հարցերին, դեսպանը նախ նշեց, որ բացի «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակումից, Իրանի և Հայաստանի միջև գազի գին չի քննարկվել, իսկ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի այն հայտարարության մասով, թե Իրանը գազը Հայաստանին կվաճառի 400 դոլարով` 1000խմ-ի համար, դեսպանը կրկին շեշտեց, որ գազի գնի մասին որևէ բանակցություն չի եղել: Ինչպես նշեց Մոհամմադ Ռեյսին, գազի գինը որոշվում է երկրների միջև բանակցություններով. «Նախ մենք պետք է պարզենք, թե ինչ գնով է Ռուսաստանը վաճառում, ապա թե ինչ գնով է Իրանը վաճառում, հետո նոր որոշել որն է ավելի էժան։ Բացի այդ, մի երկիրը կարող է գազը մյուսին վաճառել 400 դոլարով, իսկ մեկ այլ երկրին՝ 100 դոլարով, դա կախված է երկրների միջև բարեկամական փոխհարաբերություններից, համագործակցությունից և պայմանավորվածություններից»,- շեշտեց դեսպանը: Գազային թեման, դեսպանն ասաց, որ իրականում իրենց համար ավելի շահեկան կլիներ, եթե էլեկտրաէներգիայի փոխարեն կանխիկ գումար ստանային գազի դիմաց, քանի որ Իրանը  էլեկտրաէներգիայի խնդիր չունի և ինքն է արտահանում այն, սակայն Ռեսիի խոսքերով իրենք կարևոր են համարում օնել իրենց հարևաններին և բարեկամներին, քանի որ բարեկամական պարտք են զգում նրանց նկատմամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here