տուն Տնտեսական Գազի գինը կթանկանա՞. քննարկում՝ ՀԾԿՀ-ում

Գազի գինը կթանկանա՞. քննարկում՝ ՀԾԿՀ-ում

334
0

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության՝ գազի սակագնի բարձրացման հայտը:

Հիշեցնենք՝ ընկերությունն առաջարկում է օգոստոսի 1-ից սահմանել հետևյալ սակագները.

Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող 139 հազար դրամ սակագինն առաջարկվում է դարձնել 135 հազար 909.6 դրամ:

Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող 100 հազար դրամ սակագինն առաջարկվում է դարձնել 135 հազար 909.6 դրամ:

Ջերմոցային տնտեսություններին և վերամշակող կազմակերպություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի 212 դոլար (արտահայտված դրամով) սակագնի փոխարեն առաջարկվում է սահմանել 283,14 դոլար (արտահայտված դրամով) սակագինը:

Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի 242.1 դոլար (արտահայտված դրամով) սակագինն առաջարկվում է դարձնել 283.14 դոլար (արտահայտված դրամով)։