Գազի հետ կապված բանակցությունները և քննարկումները բազմակողմ են, և ցանկացած հնարավորություն մենք պետք է գնահատենք ու հաշվի առնենք, այդ թվում՝ այլ երկրների հետ հարաբերություններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով գազի գնի շուրջ քննարկումներին։
Դիտարկմանը՝ արդյոք վարչապետի ու փոխվարչապետի այն խոսքը, որ մինչև ապրիլի 1-ը գնի բարձրացում չի սպասվում, ուղիղ մեսիջ էր կոնկրետ ժամկետի հետ կապված, Գրիգորյանն ասաց. «Եթե դա լիներ ուղիղ մեսիջ, կասվեր: Եթե չի ասվում ուղիղ մեսիջով, ուրեմն նշանակում է, որ հարցը բանակցման փուլում է, և կան հարցեր, որոնք ևս ճշտման ենթակա են»: