տուն Լուրեր Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

367
0

Հունիսի 29-ին, ժամը 09:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 5-րդ փողոցի տներից մեկում այրվում է գազի բալոն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։36-ին, մարվել՝ 09։38-ին։ Գազի բալոնից (10 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ այրվել է արտահոսած գազը։