Քաղցր ըմպելիքները բացասաբար են անդրադառնում ուղեղի աշխատանքի և նյութափոխանակության վրա: Գազային ըմպելիքների երկարատև օգտագործման դեպքում ուղեղում մի շարք խանգարումներ կարող են առաջանալ, ընդհուպ մինչև չարորակ ուռուցքը: Այս մասին հայտնում են Ավստրալիայի Մակաուրիի համալսարանի գիտնականները:
Նրանք այս եզրակացության են եկել առնետների վրա կատարած փորձի արդյունքում: Մեկ ամսվա ընթացքում առնետներին քաղցր ջուր են տվել, որից հետո դրանք նյարդային և հիպերակտիվ են դարձել: