տուն Լուրեր Գազավորված ըմպելիքները ազդում են մարդու ուղեղի վրա

Գազավորված ըմպելիքները ազդում են մարդու ուղեղի վրա

279
0

4+ 5

Գազավորված քաղցր ըմպելիքների երկարատև օգտագործումը  կարող է հանգեցնել ուղեղում զգալի փոփոխությունների, գրում է  The Daily Mail-ը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ ըմպելիքները ուղեղում շատ սպիտակուցներ են փոխում։ Նմանատիպ փոփոխություններ դիտվում են նաև բազմաթիվ հիվանդությունների, օրինակ՝ Ալցհեյմերի հիվանդության, քաղցկեղի դեպքում։

Սիդնեյի համալսարանից փորձագետ Ջեյն Ֆրանկլինը հաստատում է՝ Արևմուտքում գազավորված ըմպելիքների օգտագործման մակարդակը շատ բարձր է, հաճախ օրվա կալորիաների մեծ մասը լրացվում է հենց քաղցր ըմպելիքների շնորհիվ։

Սրտի նոպաներ, դիաբետ, ավելորդ քաշ, ոսկրերի փխրունություն և այլն. սա է գազավորված ըմպելիքների անվերահսկելի օգտագործման հետևանքը։ Հիմա դրանց ավելացավ նաև ուղեղի վրա նրա բացասական ազդեցությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here