2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 649 397 բնակիչ-բաժանորդ: Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Ընթացիկ տարվա տասնմեկ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 10 243-ով, այդ թվում 2225-ը՝ նոյեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսական ցուցանիշն է տասնմեկ ամիսների արդյունքներով: