Գազայի հատվածում իսրայելական ռազմական օպերացիայի վերսկսումից ի վեր զոհվել է 354 երեխա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մանկական ստորաբաժանման՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամուլի քարտուղար Նաժվա Մեքին։ Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
«Գազայի հատվածում մինչև հիմա զոհվել է 354 երեխա, մոտ 2 հազարը վիրավորվել է», — ասել է նա՝ ավելացնելով, որ այս տվյալները օգոստոսի 3-ի առավոտվա դրությամբ են։ Ընդհանուր առմամբ՝ հոգեբանական օգնության կարիք ունի 326 հազար պաղեստինցի երեխա։