Գազայի հատվածում փրկարար ծառայության աշխատակիցները ավելի քան 3 հազար բնակիչ են տարհանել հորդառատ անձրևներից տուժած շրջաններից, գրում է Ria Novosti-ն:
1,5 լն բնակիչ ունեցող պաղեստինյան ինքնավար այս անկլավը հայտնվել է հզոր փոթորկի հորձանոտում, որը շաբաթվա կեսից մոլեգնել էր Իսրայելում, Սիրիայում, Եգիպտոսում և Լիբանանում:
Մեզ հաջողվել է 3 հազար բնակիչ տարհանել ամբողջ Գազայի հատվածից և հատկապես ջրամբարների հարևանությամբ գտնվող բնակավայրերից, գործակալությանը հայտարարել է քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչը:
Որոշ դեպքերում փրկարարները ստիպված են եղել մարդկանց ձկնորսական նավակներով դուրս բերել հեղեղված տներից: