տուն Քաղաքական Միջազգային Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով 13 երեխա է զոհվել

Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով 13 երեխա է զոհվել

101
0

rsz_3788229

Իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածին հասցրած հարվածների զոհերի թվում 13 երեխա կա: Այս մասին այսօր հաղորդել է պաղեստինյան «Մաան» լրատվական գործակալությունը: Ընդհանուր առամամբ «Պաշտպանության սահման» գործողությանը շրջանում զոհ է գնացել 30-ից ավելի պաղեստինցի, ավելի քան 100-ը վիրավորվել են:

Հուլիսի 7-ի առավոտյան գործողության մեկնարկն ազդարարելուց հետո Իսրայելը օդից ու ծովից հարվածներ է հասցրել Գազայի հատվածի 440 տարբեր թիրախների: Ընդ որում, միայն երեկ գիշեր իսրայելական բանակայինները խոցել են ավելի քան 160 թիրախ:

Հրեական պետության պաշտպանության նախարարության տվյալներով՝ խոցված թիրախների մեծամասնությունը Իսրայելի վրա հրթիռներ արձակելու համար ծայրահեղականների կողմից ստեղծվա հարմարանքներ են, ինչպես նաև գաղտի թունելներ, որոնք օգտագործվել են մաքսանենգ ապրանքների տեղափոխման համար: Նշվում է նաև, որ պաղեստինցիներն ի պատասխան Իսրայելի ուղղությամբ շուրջ 250 հրթիռ են արձակել: