Գազայի հատվածում վերջացել է վառելիքը, հաղորդում է Ալ Ջազիրան: Այս կապակցությամբ վիճելի այս գոտում անջատված է նաև էլեկտրաէներգիան:
Էլեկտրակայանները անջատված են վառելիքի բացակայության պատճառով: Մեր վառելիքի պաշարները զրոյական են: Դա կանդրադառնա Գազայի հատվածի բոլոր ոլորտների վրա, ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ֆաթիհ Հալիլը:
Նա բացատրել է, որ Գազայի հատվածն այլևս չի կարող վառելիք ստանալ Եգիպտոսից, քանի որ այդ երկիրը փակել է թունելը, որի միջոցով այն մատակարարվում էր Գազայի հատված: