տուն Լուրեր Գազային պայմանագիրը կարելի է վիճարկելˋ ցանկացած ժամանակ

Գազային պայմանագիրը կարելի է վիճարկելˋ ցանկացած ժամանակ

310
0

Parlaiment-dahlij-1

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը ԱԺ-ում հավանության արժանացավ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիայի կողմից. չնայած այն բանին, որ ընդդիմադիր ուժերը համաձայնագրի քվեարկությունը անօրինական որակեցին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է «ընդունված» համաձայնագիրը:

Ընդդիմադիր ուժերը նոր ճանապարհներ են փնտրում, որպեսզի համաձայնագիրը հակասահմանադրական ճանաչվի և այն գործունեության չդրվի: Այս կապակցությամբ ԱԺ չորս ոչ իշխանական կուսակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը այս համաձայնագրում դրական կողմ է տեսնում.«Համաձայնագիրը ծայրից ծայր հակասում է  Հայաստանի Հանրապետության շահերին, սակայն կա մի դրական կողմ, որի համար ես ուրախ եմ: Այս համաձայնագիրը այնքան միակողմանի է, որ ցանկացած միջազգային դատարանում այն անվավեր կճանաչվի: Սա է այս համաձայնագրի միակ դրական կողմը»,- ասաց պատգամավորըˋ հավելելով, որ համաձայնագիրը կարծես գրված լինի միայն ռուսների կողմից, իսկ հայկական կողմը անգամ առաջարկներ չի արել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here