տուն Քաղաքական Գազային հանձնաժողովի նիստերը կլինեն դռնփակ

Գազային հանձնաժողովի նիստերը կլինեն դռնփակ

99
0

5693_1378058185_gaz

Աժ քառօրյայի այսօրվա ելույթներից հերթականը ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանինն էր, ով ներկայացրեց իշխող Հանրապետականի կողմից առաջարկված  «Գազային հանձնաժողովի» ստեղծման նպատակը:

«Հանձնաժողովը զբաղվելու է նախ սպառողների շահերի պաշտպանությամբ:Երկրորդ խնդիրը, ինչով զբաղվելու է հանձնաժողովը, դա գազի հարցով կուտակված պարտքն է: Երրորդ հարցը պարտքի ձևավորման օրինականությունն է, այսինքն անհրաժեշտ է ճշտել, թե ինչ ճանապարհներով է կուտակվել այդ պարտքը: Չորրորդ խնդիրը դա  ՀայՌուսգազարդից օտարված բաժնեմասի գնահատումն է: Հաջորդ հարցը վերաբերում է բնական գազի այլընտրանքային ներկրմանը՝  ռուսական այլ ներկրողի, այլ երկրից ներկրողի միջոցով:Կարելի է քննարկել նաև ոչ թե միայն Հայաստան մատակարարվող, այլև Հայաստանով այլ երկիր տեղափոխվող գազատարների առկայությունը: Գազի գնի առումով ասեմ, որ մենք Վրաստանի սահմանում գնում ենք կոնկրետ բանաձևումով  գին ունեցող գազ, և պետք է ուսումնասիրենք այդ բանաձևումները: Սրանք են այն խնդիրները, որոնց պետք է անդրադարձ կատարի հանձնաժողովը:

Ինչ մնում է աշխատակարգային հարցերին, ապա ըստ մեզ հանձնաժողովի նիստերը պետք է լինեն դռնփակ: Սա քաղաքական առումով շատ զգայուն հարց է, և եթե մեր նպատակը քաղաքական դեբատները չեն, իսկ տվյալ դեպքում մեր խնդիրը սպառողի շահերը պաշտպանելն է, ուրեմն դռնփակության հարցը քննարկելն անիմաստ է:

Հանձնաժողովի կազմը պետք է լինի հավասարակշռված: Իշխանական ու ըննդիմադիր ուժերի մեկական ներկայացուցիչներ կստանձնեն այն կոնկրետ աշխատանքները,  որոնց կատարումը ընկած կլինի հանձնաժողովի հիմքում»:

Հավելենք , որ ԱԺ ում «գազային հարցով» հանձնաժողով ստեղծելու ԱԺ ընդդիմադիր քաղաքական ուժերի և ԲՀԿ-ի համատեղ նախագիծը մերժելուց հետո ՀՀԿ-ն ինքն արեց նման հանձնաժողով ստեղծելու առաջարկ: