Ընդմիջումից հետո ԱԺ արտահերթ նիստի վերսկսմանը Հովիկ Աբրահամյանը հայտարարություն արեց, որ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացմանը կողմ է քվեարկել ոչ թե 77, այլ 72 պատգամավոր։
«Ձայների հաշվարկման ժամանակ եղել է թյուրիմացություն, քանի որ կրկնակի հաշվարկ են ներկայացրել նախագահության արդյունքները ոչ թե 77, այլ 72 կողմ է եղել»,- ասաց նա և առաջարկեց քվեարկել երկրորդ և վերջնական ընթերցմամբ 2014թ-ի ՀՀ բյուջեի նախագիծը ինչպես նաև «ՀայՌուսգազարդին» հարկային արտոնություն տրամադրելու մասին համաձայնագրի վավերացումը։
«Քանի որ մեր գործընկերը մեր քարտերը չի վերադարձրել, հաշվիչ հանձնաժողովի միջոցով պետք է քվեարկել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։
Մանրամասները` tert.am — ում: