Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կարող ենք համարել ավարտված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը։
«Մի դարդից էլ պրծանք։ Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կարող ենք համարել ավարտված?»:
Նշենք, որ ապրիլի 14-18-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը 7-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով։