տուն Քաղաքական Գագիկ Հարությունյանը հերքում է․ իրեն չեն պարտադրել, որ հրաժարական տա

Գագիկ Հարությունյանը հերքում է․ իրեն չեն պարտադրել, որ հրաժարական տա

197
0

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում հերքում է, թե անցած տարի իրեն պարտադրել են սահմանված ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել։

«Ես ամսի 28-ին ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի, որ հարմար չէ՝ Սահմանադրական դատարանի նախագահը լինի մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ։ Ուղղակի [ՍԴ] նախագահի լիազորությունները վայր դրեցի, որը իմ իրավունքն է, և որևէ օրենքով էլ նախատեսված չէ հատուկ ընթացակարգ։ Դա իմ իրավունքն է»,- ասաց Հարությունյանը:

Հարցին՝ իրեն չե՞ն ստիպել, որ այդ քայլին գնա, որպեսզի Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ, Հարությունյանը պատասխանեց․ «Ես ինքս եմ որոշել, որ հարմար չէ ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև Սահմանադրական դատարանի նախագահ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here