«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը հեռացվել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանից: Մեր տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ ճեմարանի միջին դպրոցի 9-րդ դասարանում սովորող տղան ծեծուջարդ է հրահրել այլ աշակերտների մեջ, հարվածել է նրանց, և տնօրենը նրան հեռացրել է:
Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը մեզ հետ հեռախոսազրույցում գրեթե հաստատեց այս տեղեկությունը, սակայն ավելի մեղմ ներկայացրեց: «Բայց դա այդպես չէ իրականում: Ինքը ինչ-որ մի փոքրիկ չարություն արել էր, ծնողներն էլ խիստ բարկացան իր վրա և եկան տարան»,- ասաց պարոն Ալիխանյանը:
Մեր տեղեկություններով, սակայն, Գ.Ծառուկյանի տղան հոր շնորհիվ շրջապատում և դպրոցում իրեն անպատժելի է զգացել, և մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպն էլ դրա արտահայտությունն է եղել: Անանիա Շիրակացու անվան ճեմարանը հայտնի է իր խիստ կարգապահությամբ, և Ա.Ալիխանյանը չի հանդուրժում որևէ նման միջադեպ՝ անկախ հանգամանքից, թե տվյալ աշակերտը որ պաշտոնյայի կամ մեծահարուստի երեխան է: Իսկ միջադեպից հետո, ասում են, ճեմարան է գնացել Գ.Ծառուկյանի ոչ պակաս հայտնի թիկնապահը՝ «Դոդի Էդոն», և փորձել է հարթել միջադեպը, որ տղային չհեռացնեն: Սակայն դպրոցի ղեկավարությունը մնացել է անդրդվելի և նրան ստիպել է հեռանալ:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում: