Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայորում շարունակվում էր ԱԱԾ միջնորդությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի քննությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գագիկ Գառուկյանի փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, և դատարանը հեռացել էր խորհրդակցության`որոշում կայացնելու ինչպես միջնորդության, այնպես էլ կալանավորելու առնչությամբ:
Մի քանի ժամ տևած դատական նիստից հետո Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից:
Վերջինս լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ դատական նիստը կշարունակվի վաղը` առավոտյան ժանը 10:30-ին:
Գագիկ Ծառուկյանի փաստաբանն էլ ասաց, որ ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է, իսկ դատական նիստը ծավալուն լինելու պատճառով տեղափոխվել է վաղն առավոտյան:
Լուսանկարը` Սպուտնիկ Արմենիայի
Հայկ Մագոյան