տուն Հասարակություն Իրավական Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը կկալանավորվի

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը կկալանավորվի

317
0

Hetq.am-ը գրում է.

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը կկալանավորվի։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանի խափանման միջոցի գործով դատական նիստը տեղի է ունեցել երեկ, ապա դատարանը հեռացել է խոհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։  Հունվարի 14-ից Գուրգեն Խաչատրյանը մեղադրվում էր հորը՝ Գագիկ Խաչատրյանին առանձնապես խոշոր չափով յուրացում կատարելուն օժանդակելու մեջ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում