Դատարանը որոշում կայացրեց 2 ամսով երկարաձգել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը։
Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը նրան ձերբակալել է օգոստոսի 27-ին: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Խաչատրյանի հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:
Վերջինս մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: