ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությունը, որը տևեց շուրջ երկուսուկես ժամ, քիչ առաջ հետաձգվեց: Այն կշարունակվի վաղը՝ օգոստոսի 30–ին, ժամը 13:00–ին։ Այս մասին լրագրողներին ասաց Գ. Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին: Նույն օրն առավոտյան խուզարկություններ են կատարվել նրանց պատկանող տարածքներում: Նրանց առաջադրված մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։