տուն Մամուլ Գագիկ Խաչատրյանի գործով փոխնախարարներ են հարցաքննվել․ «Ժողովուրդ»

Գագիկ Խաչատրյանի գործով փոխնախարարներ են հարցաքննվել․ «Ժողովուրդ»

261
0

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին վերաբերող քրեական գործից:

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից անցել է շուրջ 5 ամիս, եւ նախաքննական մարմինը տարվող քննության մասով ոչինչ չի հայտնում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործի շրջանակներում հարցաքննել են ֆինանսների նախկին փոխնախարար Տիգրան Բարսեղյանին, ում անունը կապված է եղել քրեական գործով անցնող ընկերություններից մեկի հետ:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննության առարկա է դարձել դեռեւս 2016 թվականին ՊԵԿ գործունեության մասին աղմկահարույց հրապարակային բարձրաձայնումներից մեկը. մի խումբ մաքսային աշխատակիցներ բաց նամակ էին հղել Սերժ Սարգսյանին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին, որտեղ նշվում էր, որ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը, անձամբ համակարգել է, այսպես կոչված, մաքսային պապկաների աշխատանքները, որոնցով Հայաստանի միջին եւ մանր գործարարները Թուրքիայից, Չինաստանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից տարբեր տեսակի ապրանքներ են ներմուծել հանրապետություն: