տուն Հասարակություն Գագիկ Խաչատրյանին այսօր տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ

Գագիկ Խաչատրյանին այսօր տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ

216
0

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին այսօր հիվանդանոցից տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Հունվարի 15-ին Խաչատրյանի փաստաբանական թիմը հայտնել էր, որ բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, և բժիշկներն արձանագրել են սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտություն, ինչով պայմանավորված էլ առավոտյան Գագիկ Խաչատրյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նա կալանքի տակ է 2019 թվականի օգոստոսի 30-ից: