Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Araratnews.am-ին հայտնեց քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նա տեղեկացրեց, որ Գագիկ Խաչատրյանը «Երևան֊Կենտրոն» ՔԿՀ է տեղափոխվել երեկ երեկոյան։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մի քանի օր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում էր՝ հետազոտությունների։