Այսօր ԱԺ-ում ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ խոսել է տաքսու վարորդների բարձրացրած խնդիրների և տրանսպորտի գնի բարձրացման մասին: Նախարարը նշել է, որ ավելորդ մեկնաբանություններից, շահարկումերից խուսափելու համար, վաղը ժամը 15:00-ից սկսած նախարարությունում քաղաքացիների ընդունելություն և աշխատանքային հանձնաժողովի նիստ կլինի, որի ժամանակ կքննարկվեն տաքսիստների բարձրացրած բոլոր հարցերը: Բեգլարյանը հավաստիացրել է, որ մասնագետները աշխատելու են իրենց դիմած յուրաքանչյուր շահագրգիռ անձի հետ, իսկ բոլոր նրանք, ովքեր կունենան հավելյալ հարցեր, կարող են տեսակցել ու հարցերը քննարկել անձամբ իր հետ: Նախարարի պնդմանը, թե խդիրները լուծվելու են ի շահ քաղաքացիների, Araratnews.am-ի թղթակիցը հիշեցրել է, որ նման հավաստիցումներ նախարարը տալիս էր նաև մարզային տրասպորտի թանկացման կապակցությամբ, ինչին ի պատասխան Բեգլարյանն ասել է, թե հենց այդպես էլ եղել է, անհարկի թանկացումներ չեն եղել:
«Միջմարզային և միջքաղաքային տրանսպորտի գները չեն թանկանա»: «Իսկ մայրաքաղաքային տրանսպորտի գնի հավանական բարձրացման մասին ի՞նչ կասեք»,-մեր թղթակցի հարցին, Գագիկ Բագլարյանը պատասխանել է.«Մայրաքաղաքի հարցեորով դիմեք մայրաքաղաքին»: Այլ հարցերի նախարարը չի պատասխանել:
Էմմա Պալյան