տուն Քաղաքական Միջազգային Գագան 2009 թվականին եղել է սննկացման եզրին

Գագան 2009 թվականին եղել է սննկացման եզրին

90
0

Lady-Gaga-attends-Epix’s-Evening-with-Arthur-Fogel-3

Հայտնի երգչուհի Լեդի Գագան պատմել է, որ որոշ ժամանակ առաջ ինքը սնանկացած էր։ 2009 թվականին նա ամբողջ իր կարողությունը ծախսել է The Monster Ball Tour համերգային երկրորդ շրջագայությունը կազմակերպելու համար։ «Ո՞վ է Արթուր Ֆոգելը» դոկումենտալ ֆիլմում հայտնի երգչուհին պատմել է, որ շրջագայությունը կազմակերպելու համար ինքը ծախսել է 3 միլիոն դոլար։

«Բանկային հաշվիս վրա գտնվող 3 միլիոն դոլարը մինչև վերջին ցենտը ծախսեցի շոուի վրա։ Հիշում եմ, որ երբ եկա տուն և դրա մասին պատմեցի հորս, նա ասել է, որ չի հասկանում, թե ինչու եմ ես դա արել։ Ես նրան պատասխանեցի, որ թույլատրի ինձ ամեն ինչ հասցնել ավարտին, կարծում եմ, որ իրագործելով այս ծրագիրը, ես կարող եմ գրավել Արթուր Ֆոգելի ուշադրությունը։ Այդպես էլ եղավ», — ասել է Գագան։

Տեղեկացնենք, որ Ֆոգելը հանրահայտ Live Nation փրոմոունթերական ընկերության ղեկավարն է, ով աշխատում է այնպիսի հայտնի խմբերի ու մեներգիչների հետ, ինչպիսիք են Մադոնան և U2-ն։