տուն Սպորտ Հայաստան — Ավստրիա՝ 2,5:1,5․ Գաբրիել Սարգսյանն ապահովում է հաղթական միավորը

Հայաստան — Ավստրիա՝ 2,5:1,5․ Գաբրիել Սարգսյանն ապահովում է հաղթական միավորը

148
0

Arm-Mon-2

Եվրոպայի թիմային առաջնությունում շախմատիստներն այսօր մրցում են երրորդ տուրում։

Հայաստանի ազգային հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Ավստրիայի հավաքականի նկատմամբ։ Մեր հավաքականի հաղթական միավորն ապահովել է Գաբրիել Սարգսյանը, ով սպիտակներով առավելության է հասել Ռոբերտ Կրիսելի նկատմամբ։

Մյուս խաղատախտակների վրա Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը և Տիգրան Պետրոսյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի։

Հայաստանի հիմնական մրցակիցները՝ Ռումինիան, Հունաստանը ոչ-ոքի են խաղացել, հաղթանակ են տարել Ֆրանսիայի, Չեխիայի և Ադրբեջանի հավաքականները։ Երրորդ տուրի մյուս հանդիպումներն առայժմ շարունակվում են։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here