ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀՀ-ում կրթության որակին, բարեփոխումների համատեքստում`գիտության կառավարման խնդիրներին։
Գիտության կառավարան խնդրի և մտահոգությունների մասին Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ գիտության կառավարման ամբողջ սպեկտրը շատ լայն խնդիրներ է պարունակում: Ապա հավելեց. «Կարծում եմ՝ հիմնական շեշտը պետք է դնենք նոր օրենքի նախագծին, որը հիմա շրջանառության մեջ է դրված: Ընդհանուր առմամբ՝ տարբեր տարիներին ակադեմիայի հարաբերությունները պետական կամ ոչ պետական կառույցների հետ՝ այո, եղել են»:
Ռադիկ Մարտիրոսյանն ասում է, որ այս բնագավառը միշտ էլ պետական հոգացության անհրաժեշտություն է ունեցել: Այն երկրները, որոնք ուզում են առաջընթաց ունենալ, միջոցներ են տրամադրում գիտության բնագավառին: Ակադեմիան համակարգ է, որտեղ միավորված են գիտության բնագավառի տարբեր կառույցներ:
ԳԱԱ ակադեմիան արդիականացման և արմատական բարեփոխումների կարիք ունի: Խնդիրները հակիրճ ներկայացրեց կառույցի ղեկավարը: Օպտիմալացումը բարեփոխումներից մեկն է: «Վարչական կազմը 100 հոգի են, մի փոքրիկ ինստիտուտ` հինգ բաժիններով: Գիտական լուրջ արդյունքների կարող ենք հասնել գիտական ուժերի համադրմամբ: Այսօր պետք է խոշոր գիտական կազմակերպությունների հետ միավորվելով, համադրելով ուժերը՝ հասնենք արդյունքների: Մեր կողմից մշակվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք առաջիկա հինգ տարիների ընթացքում կյանքի կկոչվեն»,- ասում է Ռադիկ Մարտիրոսյանը:
ԳԱԱ ղեկավարը կարծում է, որ պետք է փոփոխվի նաև ակադեմիական կազմը: Եթե այն ժամանակ ակադեմիայի նախագահին ընտրում էին ակադեմիայի անդամները, ապա բարեփոխումներից մեկն էլ կլինի այն, որ ակադեմիայի նախագահին պետք է ընտրի երկրի կամ կառավարության ղեկավարը, ակադեմիայի ներկայացրած երեք թեկնածուներից:
Մանրամասները `տեսանյութում:
Հայկ Մագոյան