տուն Լուրեր ԳԱԱ-ի դիմաց մեծ թվով կարմիր բերատավորներ են հավաքված

ԳԱԱ-ի դիմաց մեծ թվով կարմիր բերատավորներ են հավաքված

90
0

854

Այսօր առավոտից  ԱԺ-ի արտահերթ նիստին զուգահեռ՝ ԳԱԱ-ի դիմաց հավաքված են ոստիկանության հատուկ նշանակության մի քանի ջոկատներ՝ կարմիր բերատավորներ: Նշենք, որ այսօր նախատեսվում էր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա, որը կազմակերպելու էր «Դ!եմ եմ» նախաձեռնությունը, ու ամենայն հավաnականությաբ ԳԱԱ-ի դիմաց ոստիկանները հավաքվել են հենց այդ նպատակով:

Նշենք, որ «Դ!եմ եմ» նախաձեռնությունը, սակայն, այսօր ակցիա չիրականացրեց ԱԺ-ի մոտ:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում այս պահին քննարկում են կուտակայինի նոր օրինագիծը: