Արմեն Գրիգորյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Կարեն Բեքարյանը այսօր հայտարարել է, որ Եվորապական խորհրդարանի վերջին բանաձևի Ղարաբաղին առնչվող հատվածը արդյունք է ադրբեջանական լոբբինգի աշխատանքի, այսինքն՝ խավիարային դիվանագիտության արդյունք է: Բ-26-ին մեկ մեկ տանում է, իրենց պատճառով ինչ որ բաներ են տեղի ունենում, հետո էլ այդ ամենը գցում են ադրբեջանցիների վրա:
Օրինակ բանաձևում նշված է, որ հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի խմբի Հիմնարար սկզբունքների վրա, որի համաձայն Արցախին պետք է տրամադրվի միջանկյալ ստատուս, ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, փախստականները պետք է վերադառնան Արցախ, ինչպես նաև խաղարար զորք կմտնի Արցախ ու այս սկզբունքներին Սերժ Սարգսյանն է հավանություն տվել»: