Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ինքնատիպ անակնկալ է պատրաստել «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի համար: ԵՊԼՀ ուսանողները, ներդնելով իրենց մասնագիտական ունակությունները, Եվրատեսիլի մասնակից 35 երկրներին կոչ են անում քվեարկել Արամ MP3-ի NOT ALONE երգի օգտին: Մտահաղացումը ԵՊԼՀ ռեկտորի գլխավոր խորհրդական Հասմիկ Ափյանինը և ԵՊԼՀ շրջանավարտ, Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավարի օգնական Անուշիկ Տեր-Ղուկասյանինն է: Կազմակերպչական ողջ աշխատանքը իրականացրել է ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը ի դեմս ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ Ա. Թունյանի:
տուն Լուրեր Տեսանյութ Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները անակնկալ են պատրաստել Արամ MP3-ի համար (տեսանյութ)