տուն Հասարակություն Մշակույթ Բրյուսելում մուլտհերոսների 420 տոննա կշռող սառցե արձաններ կպատրաստվեն

Բրյուսելում մուլտհերոսների 420 տոննա կշռող սառցե արձաններ կպատրաստվեն

319
0

ice-magic-tuesday-645

Բրուսելում սկսվել է սառցե արձանների միջազգային փառատոնը: Այն կոչվում է Ice Magic: Փառատոնին ներկայացվել են աշխարհի 20  լավագույն արվեստագետների աշխատանքները, հաղորդում է rosbalt.ru-ը:

Այս տարվա փառատոնի թեման մուլտֆիլմների և կոմիկսների հերոսներն են: Մինչև հունվարի կեսերը այցելուները կարող են հետևել արձանների ստեղծմանը: Սառցե արձանները կպատկերեն «Սարդ-մարդուն», «Սմուրֆներին», «Տինտինին» և կոմիկսների այլ հերոսների: Հերոսները կպատրասվեն 420 տոննա սառցից:

Բացի մուլֆիլմերի և կոմիկսների հերոսներից՝ կստեղծվեն նաև Բրյուսելի հուշարձանների և հիշարժան վայրերը պատկերող սառցե արձաններ, հայտնում է Travel-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here