Ուղևորատոմսում տառասխալի պատճառով իսպանուհուն ուղարկել են Կարիբյան կղզիներ Իսպանիա ուղարկելու փոխարեն: Այս մասին գրում է The Daily Mai-ը:
British Airways-ի 62-ամյա ուղևորուհի Լամենդա Կինգդոնը ինքնաթիռում բորտուղեկցորդուհուն ուրախությամբ ասել է, որ շատ է սպասում ուղևորությանն Իսպանիա: Սակայն նրա զարմանքը մեծ է եղել, երբ բորտուղեկցորդուհին ասել է, որ իրենք ուղևորվում են ոչ թե Գրանադա, այլ՝ Գրենադա: Ուղևորուհուն տեղափոխել են 1-ին կարգ, շամպայն են հյուրասիրել, ապա վայրէջք կատարելով Սենթ Լյուսիա կղզու վրա՝ հետ են ուղարկել Լոնդոն:
Լամենդան հետո պատմել է, որ մինչև ուղորությունն իրեն զարմացրել էին թռիչքի և վայրէջքի ժամերը, սակայն կարծել է, որ դրա պատճառը տարբեր ժամային գոտիներն են: