Բրիտանուհի Ամանդա Կորբին յուրահատուկ ռեկորդ է սահմանել. նա արդեն 11 տարի տառապում է զկրտոցով։ Այս մասին գրում է Daily Star-ը։
Այդ ընթացքում օրվա մեջ 5 անգամ կնոջ մոտ նոպաներ են լինում։ Յուրաքանչյուր առանձին նոպա կարող է տևել 10 րոպե, ընդ որում, 46-ամյա Կորբին զկրտում է 2 վայրկյան ընդմիջումով։ Նա արդեն հաշվել է, որ 2003 թվականից սկսած շուրջ 3 միլիոն անգամ զկրտացել է։
«Ես արդեն հոգնել եմ վախենալուց և ջուր խմելուց։ Այդ բոլոր հնացած ձևերն այլևս չեն օգնում։ Փորձել եմ հիպնոս, որը մեկ անգամ ինձ օգնեց մոռանալ զկրտոցի մասին 3 ամսով։ Սակայն հետո նոպաները կրկին սկսվեցին։ Ես որևէ գաղափար չունեմ, թե ինչը կարող է ինձ օգնել», — ասել է Ամանդան։
Այս խնդիրը ծանոթ է 13-ամյա բրիտանուհի Էմիլի Մարշին, ով դպրոց գնալու ճանապարհին սկսել է զկրտալ և չի կարողացել կանգ առնել 3 ամիս շարունակ։