տուն Լուրեր Բրիտանուհին կոշիկից ալերգիա ունենալու պատճառով 20 տարի չի աշխատել

Բրիտանուհին կոշիկից ալերգիա ունենալու պատճառով 20 տարի չի աշխատել

237
0

shoes

Բրիտանական Մանչեսթեր քաղաքի արվարձաններից մեկի բնակչուհի Թրեյսի Քեննին իշխանություններից պահանջում է իրեն օգնություն հատկացնել աշխատանքի գնալ չկարողանալու պատճառով: Բանն այն է, որ բրիտանուհին կոշիկից ալերգիա ունի: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

54-ամյա կինը աշխատանքից ազատվել է 20 տարի առաջ այն բանից հետո, երբ նկատել է, որ չի կարող աշխատել փոշուց, ռետինից, սոսնձից, նիկելից և մետաղից ալերգիա ունենալու պատճառով: Նրա խոսքերով՝ նույնիսկ բնական, չմշակված նյութերից պատրաստված կոշիկները նրան անհանգստություն են պատճառում: Իր ալերգիայի պատճառով բրիտանուհին տարիներով պետության կողմից ստանում էր շաբաթական 110 ֆունտ սթերլինգ (մոտ 178 դոլար) նպաստ:

Սակայն տեղական իշխանությունները որոշել են նրան զրկել սոցիալական օգնությունից, քանի որ հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ կինը կարող է աշխատել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here