Ավելի քան 900 դիզայներական պայուսակ գողացած բրիտանուհին երկու տարվա ազատազրկման է դատապարտվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բրիտանուհին երեք տարվա ընթացքում 909 դիզայներական պայուսակ է գողացել երկրի տարբեր քաղաքների խանութներից: Նրա հավաքածուն ներառում է այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Mulberry-ն, Prada-ն, Gucci-ն, Louis Vuitton-ը, Dior-ը և Burberry-ն: Գողացած պայուսակները ընդհանուր արժեքը 135 հազար ֆունտ ստեռլինգ է: Նա ձերբակալվել է հերթական պայուսակը գողանալու փորձ անելիս: