Բրիտանական ոստիկանությունը սկսել է քննություն, որի նպատակն է պարզել, թե ինչպես են շուրջ 100 հազար դոլար արժողությամբ ֆունտ ստերլինգի թղթադրամներ հայտնվել Սփոլդինգ քաղաքի մերձակայքում գտնվող գետում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Շան հետ զբոսնող անցորդը նկատել է գետում թափված թղթադրամները։ Ոստիկանության տվյալներով՝ որոշ թղթադրամներ վնասվել են, սակայն նրանց մեծ մասը կարելի է օգտագործել։ Այժմ նրանք փնտրում են գումարի տիրոջը, ով ստիպված է ապացուցել, որ այդ գումարը նա օրինական է վաստկել և բացատրել, թե ինչպես են դրանք հայտնվել գետում։