Մեծ Բրիտանիան մեղադրել է Սիրիային այդ երկրում մահացած բրիտանացի բժշկի սպանության մեջ: Այս մասին հաղորդում է gazenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Հաղորդվում է, որ այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Հյու Ռոբերտսոնը:
Փոխնախարարի հայտարարության մեջ ասվում է. «Ոչ մի արդարացում չկա այն բանին, թե ինչպես են Սիրիայի իշխանությունները նրա հետ վարվել: Նրանք փաստացիորեն սպանել են այն բժշկին, որը Սիրիա էր մեկնել քաղաքացիական պատերազմում վիրավորներին օգնելու համար»: