տուն Քաղաքական Միջազգային Բրիտանիան թույլատրում է ամերիկացիներին հետևել իր քաղաքացիներին

Բրիտանիան թույլատրում է ամերիկացիներին հետևել իր քաղաքացիներին

331
0

0,,16766355_303,00

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը բրիտանական իշխանություններից իրավուք է ստացել՝ հետևել այդ երկրի քաղաքացիներին, նույնիսկ նրանց, ովքեր չեն կասկածվում հանցագործություններ կատարելու մեջ։ Այս մասին ասվում է The Guardian-ի հոդվածում։

Բրիտանական այդ լրատվամիջոցի տվյալներով, որը տրամադրել է Ռուսաստանում ապաստան ստացած Էդվարդ Սնոուդենը, ամերիկյան հատուկ ծառայությունը արդեն 6 տարի իրականացնում է նման գործառույթ։ Խոսքը հեռախոսազանգերի, էլեկտրոնային փոստի և համացանցում բրիտանացիների ակտիվության լրտեսման մասին է։

Բրիտանիայի ԱԳՆ-ում այս լուրը հրաժարվել են մեկնաբանել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here