Շոտլանդական Ֆոլքերք քաղաքում ստեղծվել է Բրիտանիայում ամենամեծ քանդակը, հայտնում է BBC-ն: Այն նաև աշխարհում ձիերին նվիրված ամենամեծ քանդակն է: Երկու հսկա ձիերի գլուխներ պատկերող քանդակը 30 մետր բարձրություն ունի և կտեղադրվի Helix այգու տարածքում:
Քադակի հեղինակ Էնդի Սքոթը ստեղծագործությունն ավանել է շոտլանդական էպոսում ձիերի հոգիների անունով՝ Kelpies: Ձիերից յուրաքանչյուրի գլխի ստեղծման համար 300 տոննա պողպատ է օգտագործվել: