Վերջին տվյալներով՝ Բրիտանիա եկող ներգաղթյալների մեծ մասը Չինաստանից են:
2012-ին Չինաստանից 40 հազար ներգաղթյալ է բնակություն հաստաստել Բրիտանիայում, մինչդեռ Հնդկաստանից ներգաղթյալների թիվը 37 հազար է կազմում: Տվյալները բերվում են ազգային վիճակագրական ծառայության կողմից:
Հաղորդվում է, որ Չինաստանից ներգաղթյալների թիվը կապված է բրիտանական համալսարաններում ուսանողների քանակի աճի հետ: Մինչդեռ Հնդկաստանից ուսանողների թիվը մեկ քառորդով նվազել է: