Բրիտանիայի կառավարությունն առաջարկել է մարդկանց առևտով զբաղվողներին ցմահ ազատազրկման դատապարտել: Այս մասին հաղոդում է BBC-ն:
Երկրի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյի խոսքերով՝ այժմ գործող դատավճիռը բավական խիստ չէ և հանցագործներին դժվար թե ետ պահի:
Ինչպես հաղորդվում է պետական հաշվետվության մեջ՝ Բրիտանիայի տարածքում բնակվում է 10 հազարից ավելի «ժամանակակից ստրկության» զոհ: