տուն Քաղաքական Միջազգային Բրիտանիայում մարդիկ ավելի շատ ժամանակ են տրամադրում բջջային սարքերին, քան քնին

Բրիտանիայում մարդիկ ավելի շատ ժամանակ են տրամադրում բջջային սարքերին, քան քնին

68
0

people-with-mobile-phones

Բրիտանական Ofcom ընկերությունը կարողացել է պարզել, որ մեծահասակ միջին վիճակագրական բրիտանացին ավելի շատ ժամանակ է տրամադրում էլեկտրոնային սարքերին, քան քնին։ Առաջնահերթությունների նման փոփոխությունները կապված են խելախոսների և պլանշետների լայն կիրառմամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ofcom-ի ամենամյա զեկույցում նշվում է, որ 6-ամյա երեխաները բջջային սարքերի նույնպիսի ընկալումներ ունեն, ինչպիսին ունեն 45-ամյա բրիտանացիները։ Նորագույն տեխնոլոգիաների ամենավստահ սպառողները 14-15 տարեկան պատանիներն են։ Նրանք արդեն խուսափում են էլեկտրոնային նամակագրությունից կամ հեռախոսազանգերից, քանի որ ակտիվ օգտագործում են զանազան մեսենջերներ։