տուն Աշխարհ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացության դեպքերի կտրուկ նվազում է նկատվել

Բրիտանիայում կորոնավիրուսից մահացության դեպքերի կտրուկ նվազում է նկատվել

405
0

Անգլիան, Շոտլանդիան և Ուելսը հաղորդել են հիվանդանոցներում կորոնավիրուսից մահացության դեպքերի զգալիորեն նվազման մասին՝ նախորդ օրվա համեմատությամբ:

Sky News պարբերականի տեղեկությունը փոխանցում է 1in.am լրատվականը՝ նշելով, որ մահվան դեպքերի ճնշող մեծամասնությունը տեղի են ունեցել Անգլիայում, այնտեղ 336 դեպք է գրանցվել՝ նախորդ օրվա 771-ի համեմատությամբ։ Տարածաշրջանում մահացության դեպքերի ընդհանուր թիվը հիվանդանոցներում 18420 մարդ է կազմել։

Շոտլանդիան հաղորդել է հիվանդանոցներում կորոնավիրուսից մահացության 18 դեպքերի մասին, և մահացության ընդհանուր թիվը հասել է 1249-ի։ Շաբաթ օրը Շոտլանդիան հաղորդել էր 47 մահերի մասին։

Ուելսը հաղորդել է հիվանդանոցներում ևս 14 մահվան դեպքի մասին, մահացության ընդհանուր թիվը հասել է 788-ի։ Շաբաթ օրը Ուելսը հաղորդել էր մահացության 23 դեպքերի մասին։ Հյուսիսային Իռլանդիայի պաշտոնյաները դեռևս չեն հայտարարել իրենց վերջին տվյալները։

Փորձագետները խորհուրդ են տալիս սակայն չկենտրոնանալ ամենօրյա տվյալների վրա, այլ հաշվի առնել թվերի շաբաթվա դինամիկան։